Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածու չի գտնում

ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածու չի գտնում
06.11.2018 | 11:50

«Ժամանակը» գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնվեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու են իրենց իրական վարկանիշը: Երևանում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել միայն Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, իսկ մյուսները չոր հրաժարվել են: Նման իրողությունը ՀՀԿ-ականներին ստիպել է վերանայել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը մեծ է, բայց ձայն բերող չկա»:

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ